Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

ՀՀ վարչապետը որոշեց

ՀՀ վարչապետը որոշեց
17.05.2014 | 21:54

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
ՀՀ վարչապետի այլ որոշումներով՝ Լիանա Հունանյանը և Արմեն Հայրապետյանն ազատվել են ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալների պաշտոնից, իսկ Ռոբերտ Գալոյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Արմեն Ալավերդյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Ալավերդյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։
Արթուր Աֆրիկյանն ազատվել է ՊԵԿ-ի նախագահի 1-ին տեղակալի պաշտոնից և նշանակվել ՀՀ ֆինանսների նախագահի տեղակալ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Արթուր Աֆրիկյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արթուր Աֆրիկյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Անուշավան Այվազյանն ազատվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Ղուլարյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ։

Դիտվել է՝ 1052

Մեկնաբանություններ